Գերագույն ռադայի օրակարգում ներառվել է ԱՊՀ-ում ՈՒկրաինայի անդամակցությունը կասեցնելու նախագիծը՝ ըստ խորհրդարանի կայքէջի հայտարարության: Օրինագիծը նախաձեռնել է 10 պատգամավոր, նրանց թվում՝ «Բատկիվշինա» կուսակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն: ՈՒկրաինայի նախարարների կաբինետը նոյեմբերի 14-ին կասեցրել է ՌԴ-ի, ԱՊՀ-ի, ԵվրԱզԷս-ի և տարածաշրջանային այլ միավորումների հետ համագործակցությամբ զբաղվողների պաշտոնները: Ավելի վաղ նախագահ Պյոտր Պորոշենկոն հետ էր կանչել ԱՊՀ-ում իր ներկայացուցիչ Անատոլի Դռոնին: